Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Բերանի ձեւը եւ բնավորությունը

Բերանի ձեւը եւ բնավորությունը

Պարզվում է` բերանի և շուրթերի ձևը շատ բան կարող են պատմել կնոջ բնավորության մասին: Եվ այսպես. Սիմետրիկ, հաստ շուրթեր: Հոլիվուդյան հայտնի դեմքերից նման շուրթեր ունեն Սկարլետ Յոհանսոնն ու Անջելինա Ջոլին: Այսպիսի կանանց բնորոշ է էրոտիկան ու զգացմունքայնությունը: Նրանք երբեք ոչինչ չեն անում կիսով չափ: Սպասել գետի ափին, մինչև ջուրն իր հետ կբերի թշնամու դիակը… Սա սիմետրիկ ու հաստ շուրթերի տուրուհիների համար չէ: Նրանք չափազանց վճռական են ու էներգետիկ:

 

Ասիմետրիկ շուրթեր:

 

Խլոե Քարդաշյանն է ասիմետրիկ շուրթերի ամենահայտնի տիրուհին: Նրա ժպիտը ևս ասիմետրիկ է, այսինքն՝ նա ժպտում է շուրթերի միայն մեկ կողմով:

 

Եթե դուք էլ ունեք նման ժպիտ, ապա իմացեք, որ Ձեզ, ինչպես և Քարդաշյանին, բնորոշ է արկածախնդրությունը: Որպես կանոն այսպիսի բերանի տիրուհիները ոչ իրենց, և ոչ էլ շրջապատի այլ մարդկանց լուրջ չեն վերաբերվում:

 

Եթե նկատել եք, Տայրա Բենքսի ներքևի շուրթը ավելի լայն է, քան վերևինը: Տայրայի շուրթերի ձևը պատմում է այն մասին, որ նա տանել չի կարողանում, երբ իրեն փորձում են ղեկավարել, բայց ինքը աջ ու ձախ բոլորին ասում է' ինչ անել, ինչ' ոչ: Նման շուրթերի տիրուհիները հաճախ պրոբլեմային բնավորություն ունեն ու ինքնահավան են:

 

Նեղ շուրթեր, բայց մեծ բերան:

 

Երևի արդեն հիշեցիք Քամերոն Դիասի կամ Ռիզ Ուիիզերսպուի լայն ու մեծ ժպիտը: Նրանց բերանները թեև մեծ են, բայց բարակ են շուրթերը: Նման ձևը խոսում է մեկուսացման, մի քիչ եսասիրության և սառնարյունության մասին: Նման կանայք ամուր կանգնած են երկրի վրա, բայց սիրում են հեքիաթների աշխարհ ստեղծել երկնքում ու կյանքին հաճախ վարդագույն ակնոցներով են նայում:

 

Վառ ընդգծված վերևի շուրթը Ձեզ մտովի կհիշեցնի Ռիհաննային, եթե, իհարկե, ինքներդ էլ նման շուրթերի կրողը չեք: Շուրթերի նման ձևը խոսում է զգացմունքայնության մասին ընդհանրապես և օրգազմ ապրելու կարողության մասին մասնավորապես: Նման շուրթերի տիրուհիները հաճախ լուցկու նման արագ բոցավառվում են, բայց նույնքան արագ էլ հանգչում:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ